Լրահոս
Օրվա լրահոսը

« Այստեղ երեխաները ստանում են այլընտրանքային կրթություն».Մարիամ Մարտիրոսյան

Մայիս 01,2013 18:55

Այսօր Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» մենթորության և առաջնորդության (PLAY – Promoting Leadership among Armenian Youth) ծրագրի ավարտական միջոցառումը:

Միջոցառումը կազմված էր մի քանի փուլից: Երիտասարդները յուրաքանչյուր փուլում հանդես էին գալիս նորովի, նոր մտքերով և թեմաներով:  Վերջիններս խմբեր կազմած, կլոր սեղան քննարկման ընթացքում փորձում էին հնարավորինս լավ ճանաչել միմյանց, հարցեր բարձրացնել և տալ դրանց պատասխանները:

Ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի փոխանցմամբ` «Project time» կազմակերպությունը դեռ 2 տարի առաջ կազմակերպել էր միջմշակութային փոխանակման ծրագիր Երևանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի երիտասարդների միջև, որտեղ յուրաքանչյուր երկրից ընտրվել էր 24 հոգի բարձր դասարաններից: «Այդ ծրագրի ընթացքում երեխաները քննարկել են տարբեր թեմաներ` քաղաքական ակտիվություն, սեփական պատասխանատվություն համայնքի բարեկեցության   համար, քաղաքական դիրքորոշում, հանդուրժողականություն: Սա լավ փորձ էր սեփական  երկիրը ճանաչելու համար: Հետագայում այս ծրագրերում ընդգրկեցինք նաև մարզերը»:

Մոտ ապագայում ծրագրեր ունեն կապված  Նոր Հաճնի, Ճամբարակի և Դիլիջանի դպրոցների հետ, որտեղ երեխաները կստանան 2 տարի անվճար անգլերեն լեզվի ուսուցում:

Aravot.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց, որ  խնդիրներ շատ ունեն կապված այս կամ այն ծրագրի հետ. «Օրինակ, խնդիրներ կան  ծնողախնամության հետ կապված, երբ ծնողը տեսնում է իր երեխայի մեջ խնդիր, բայց փորձում է այն թաքցնել, մինչդեռ պետք ենթադրենք դիմել հոգեբանի, որոշակի միջամտություն արվի, որը չի արվում»:

Մարտիրոսյանի խոսքով` երեխաներն այս դաշտում ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնք չեն ստանում դպրոցից. «Կարող ենք ասել, որ սա համարվում է այլընտրանքային կրթություն»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031