Լրահոս
Օրվա լրահոսը

2 ընտրող՝ 5/14 ընտրատեղամասի մի քվեախցում (Տեսանյութ)

Մայիս 05,2013 16:30 Share

Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող 5/14 ընտրատեղամասում առավոտյան ժամը 9.30-ից արդեն տեղամասի մուտքի մոտ մեծ քանակությամբ ընտրողների հերթ էր: Մարդիկ դժգոհում էին, որ հանձնաժողովի անդամներն այնքան դանդաղ են աշխատում, որ իրենք ստիպված են 10 րոպեից ավելի սպասել: Հերթում կանգնածներն այնքան էին զայրացած հանձնաժողովի վատ աշխատանքից, որ նույնիսկ մեզ թույլ չտվեցին արտահերթ մտնել ընտրատեղամաս:

Երբ հանձնաժողովի նախագահը ընտրողին հորդորեց չնյարդայնանալ, ներողամիտ լինել, աշխատակիցը փորձ չունի, ընտրող կինն ասաց. «Ամիսը մեկ ընտրություն եք անում, չսվորեցիք նորմալ ընտրություններ կազմակերպել»:

Այս նույն ընտրատեղամասում քվեախցում մի պահ հայտնվեցին 2 ընտրող: Երբ մեր տեսախցիկը ֆիքսեց այդ միջադեպը, եւ երբ հանձնաժողովի նախագահը դիտողություն արեց, որ դուրս գա քվեախցից, տարեց ընտրողն ասաց` «Այ մարդ, դե կնիկս ա, ինչ ա եղել, իրար հետ ընտրենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031