Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Ուրիխանյան. «Առիթ ունենք խոսելու մարդկանց ազատ կամարտահայտման վրա բռնության մասին»

Մայիս 05,2013 20:24 Share

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը՝ նշեց. «Ակնհայտորեն ջանքեր կային, որ պատասխանատուները պիտի գործադրեին, բայց չեն գործադրել: Ու էլի մենք առիթ ունեինք խոսելու թանաքի մասին, էլի առիթ ունեինք խոսելու տարբեր գույների գրիչների մասին, էլի պայքարում էինք նրանց դեմ, ովքեր խոչընդոտում էին նկարահանումներին, ընդ որում՝ տեղամասում գտնվելու իրավունք ունեցող նկարահանողներին և ԶԼՄ ներկայացուցիչներին: Էլի առիթ ունեինք խոսելու կուտակումների մասին, մարդկանց ազատ կամարտահայտման վրա բռնության մասին: Այժմ աստիճանաբար անցնում ենք հաշվարկի փուլ ու տեսնենք՝ այնտեղ ինչ է լինում: Ուստի ընդհանուր գնահատականը կտանք հաշվարկից հետո»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031