Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականները կհաղթեն ավագանու ընտրություններին». Քաղաքագետ

Մայիս 05,2013 21:20

«Հետեւել եմ ընտրություններին, բայց դիտորդ չեմ եղել: Որեւէ անբնական եւ լուրջ խախտում չի գրանցվել՝ ակտիվությունը կար: Նախագահական ընտրությունների համեմատ հետեւողների թիվը այս անգամ շատ էր»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա պնդմամբ, ընտրական լուրջ պայքար կար 2008թ.-ի եւ այս տարվա ընտրություններում, քանզի լուրջ տեղի համար արժեր պայքարել, երբ ԲՀԿ ղեկավարը դեկտեմբերին ասաց, որ չի դնելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, դա նույնպես պայքարի ձեւ էր.

«Քաղաքապետի պաշտոնը շատ կարեւոր է, կարծում եմ ընտրություններից հետո մասշտաբային ռեակցիաներ չեն լինի, կլինեն հիստերիկ եւ էմոցիոնալ ռեակցիաներ, որոնք որեւէ ուժեղ ազդեցություն չեն գործի: Ինչ կլինի հետո, դա ամենահետաքրքիրն է»:

Պրն. Իսկանդարյանի խոսքով քաղաքական ուժերի միջեւ համախմբվածություն պետք է լինի, դա հեշտ չէ, բայց հնարավոր է, փորձ պետք է արվի աշխատելու համար: Նա կարծում է, որ հանրապետականները ամենուր են, նրանք կհաղթեն ավագանու ընտրություններին, այլ տարբերակ չկա, իսկ նրանց արժանի մրցակից համարում է «Բարգավաճ Հայաստանին» եւ «Բարեւ Երեւանին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031