Դանիել Վարուժանի դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը 36 էր: Ընտրողներից մեկն իր զայրույթը հայտնելու համար բոլոր թեկնածուներին քվաթեթիկի վանդակի մեջ լրացրել էր իր գնահատականը, ըստ որի, ՀՅԴ-ն «թրիք» է, ՀԱԿ-ը՝ «շեռ», Առաքելությունը՝ ՀԱԿ եւ այսպես շարունակ: Մեկ այլ ընտրող քվեաթերթիկի վրա նկարչություն էր արել. Նկարել էր կապիկի: Հիմնականում անվավեր համարված քվեաթերթիկների վրա նշումը հակառակ կողմում է արված կամ խաչ էր քաշած բոլոր ընտրողներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: