Լրահոս
Օրվա լրահոսը

455 քաղաքացիներ հայտ են ներկայացրել Իրանի նախագահական ընտրություններում որպես թեկնածուներ

Մայիս 11,2013 22:40

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող մոտ 455 քաղաքացիներ մասնակցության հայտ են ներկայացրել երկրի ներքին գործերի նախարարություն, որոնցից 14-ը կանայք են:

Հայտերի ընդունումն ավարտվել է մայիսի 11-ին: Իրանի ՆԳՆ-ին կից գրանցման հանձնաժողովի ղեկավար Հոսեյնալի Նուրին պատասխանելով հարցին՝ կերկարաձգվի՞ արդյոք հայտերի ընդունման ժամկետը, ասել է, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն Իրանի ներքին գործերի նախարարը, և անհրաժեշտության դեպքում նա կընդունի համապատասխան որոշումը: Իրանում ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին:

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով իր թեկնածությունն է առաջադրել Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին: Այսօր ավելի վաղ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլը:

Այս շաբաթ ավելի վաղ երկրի մեկ այլ նախկին նախագահ՝ Մոհամադ Խաթամին, հայտարարել էր, որ դեռ մտադիր չէ իր թեկնածությունը առաջադրել Իրանի նախագահի պաշտոնի համար, սակայն կարող է միտքը փոխել, եթե հայտնվեն անհրաժեշտ պայմաններ և նախանշաններ: Խաթամին իր աջակցությունն է հայտնել Ռաֆսանջանիի թեկնածությանը:

Նախագահի պաշտոնում առաջադրվածների թվում են՝ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ավագ եղբայրը` Դաուդը, Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Ղալիբաֆը, նախկին փոխնախագահ, ազատականի համարում ունեցող Մոհամադ Ռեզա Արեֆն ու խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը. վերջինը համարվում է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի աջակցությունը վայելող թեկնածու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031