Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակիցը ազատ արձակվեց

Մայիս 13,2013 12:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հրապարակեց Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դատավճիռը: Համաձայն այդ դատավճռի՝ նրա նկատմամբ կիրառվեց համաներում, նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:

Արմեն Տեր-Մինասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր Ռոբերտ Չիլինգարյանի հետ Լաիշյանի օգտին քրեական գործով որոշակի գործունեություն անելու եւ նրանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար (4000 դոլար): Նշենք, որ գործը Կենտրոն դատարանի վարույթում էր 2010թ. մայիսի 25-ից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031