

Երիտասարդների նիստին հրավիրված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատկերավոր ներկայացրեց ջրի կարեւորությունը. «Ժողովրդի լեզվով ասած` ջուրը կյանք է բոլոր ժամանակներում: Բոլոր ժողովուրդների համար ջուրն ունեցել է կենսական նշանակություն, ջրի համար նույնիսկ պատերազմներ են եղել»:
«Կառավարման համակարգն է որոշում, ով, երբ եւ ինչպես է ջուր ստանում»,-երիտասարդ խորհրդականներին իրենց փորձը փոխանցեցին ջրային ռեսուրսների կառավարման մասնագետները: Նրանց համոզմամբ. «Ջուրը եւ ժողովրդավարությունը նույն բանն են, երկուսն էլ կենսական անհրաժեշտություն են մարդկության համար»:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի խոսքերով. «Այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարեւորագույն խնդիրներից է: Այն մատչելի եւ հասանելի դարձնելու համար յուրաքանչյուր սպառողին ռեսուրսների արդյունավետ կառավարում է անհրաժեշտ, ուստի կարեւոր է, որ մատաղ սերունդը մասնակից դառնա այս խնդիրների լուծմանը: Միջազգային համագործակցությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար»:
Aravot.am-ի հարցին, թե երկրների կառավարությունները հեշտությա՞մբ են ընդունում երիտասարդ խորհրդարանականների ծրագրերը եւ խոչընդոտներ չե՞ն առաջացնում նրանց համար, երիտասարդ պառլամենտի ղեկավար Մարիա Երամովան պատասխանեց. «Մեր երկրում կա մի այսպիսի երիտասարդ խորհրդարան, բայց խնդիրն այն է, որ այնտեղ շատ բարդ է ընկնել: Այո, ցավոք, ոչ բոլոր տեղերում է գործում ժողովրդավարական համակարգը, բայց մեր կառավարությունը պատրաստ է համագործակցության: Մեզ նույնիսկ օգնել են երիտասարդական 9-րդ պառլամենտը կազմակերպել Ռուսաստանում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































