Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը բաժանեց 4-6-րդ տեղերը

Մայիս 18,2013 23:20

 Եզրափակիչ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 2-րդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի արեց աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Թեյմուր Ռաջաբով-Պյոտր Սվիդլեր, Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով զույգերը: Վան Հաոն հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին, Ջոն Լյուդվիգ Համմերը պարտվեց Հիkարու Մակամուրային:
Այսպիսով, աշխարհի տասը առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը՝ 6,0 միավոր: Իսկ շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ: Սերգեյ Կարյանկին՝ 6,0 միավոր, Մագնուս Կարլսեն եւ Հիկարու Նակամուրա՝ 5,5-ական, Պյոտր Սվիդլեր, Լեւոն Արոնյան եւ Վիշվանաթան Անանդ՝ 5,0-ական, Հաո Վան՝ 4,5, Վեսելին Տոպալով՝ 4,0, Թեյմուր Ռաջաբով՝ 3,0, Ջոն Լյուդվիգ Համմեր՝ 1,5:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031