Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել

Մայիս 24,2013 19:24

Վանաձորի քաղաքապետարանի կայքէջում հրապարակվել է քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետեւյալ հայտարարությունը:

«Հարգարժան վանաձորցիներ.

Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի  ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:

Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին  տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:

Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով և հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»:

Հիշեցնենք, որ խոսքը «Հետքին» տված հարցազրույցի մասին է, որտեղ նա ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում ինչ է անում»: Եվ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա, առաջարկեց Սամվել Դարբինյանին հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել էր իր այդ արտահայտությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031