Շվեդական Fojo Media Institute-ի նախաձեռնությամբ մայիսի 22-26-ը Վրաստանում կայացավ միջազգային լրագրողական սեմինար՝ «Մեդիան» եւ իշխանությունը» թեմայով, որտեղ ներկայացված էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Ուկրաինան, Բելառուսը:
Բացի բուն աշխատանքայինից, լրագրողների համար գեղարվեստական մաս էլ էր նախատեսված: Այդ շրջանակում այցելություն եղավ վրացական գինու մառան, որտեղ վրացի խոհարարը ցույց էր տալիս՝ ինչպես վրացական պուրի թխել թոնրում:
Բելառուս եւ ուկրաինացի լրագրողները` Ժաննա Լիտվինան, Մարինա Զագորսկայան, Յուրի Կարմանովը եւ Օլեգ Խոմենոկը հաճույքով փորձարկեցին հացթուխի՝ իրենց հմտությունները: Վերջում յուրաքանչյուրն իր թխած հացն իր հետ վերցրեց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: