
Շեկոյանը, որ տեւական ժամանակ է, ինչ պոեզիայի ժանրում չի ստեղծագործում, բանաստեղծություններ կարդաց, ապա առաջարկեց. « Հենց հոգնեք, ընդմիջում կանենք, գինի կխմենք ու կծխենք»: Նա պատրաստակամություն հայտնեց նաեւ պատասխանել ներկաների հարցերին: Ջերմ մթնոլորտ էր, ոգեւորված մարդիկ:
Արմեն Շեկոյանը ինքն էլ գիտի, որ օրիգինալ է, բայց դրանով հանդերձ՝ համեստ է: Ինչ վերաբերում է արձակին, պատումի ոճը կենդանի է, անբռնազբոսիկ, ճիշտ իր նման, իսկ շեկոյանական պոեզիան գալիս է հերքելու կենցաղային ինքնասպանությունները, բոլոր անհարկի գունազարդումները, քանի որ իրական է եւ այսօրվա, մտահոգություններն էլ չհնացող. «Դեպուտատները ելքը չգտան, / Մեջս մի տեսակ վախ կա ու դողոց:/
Ոչ լույսի վարձն եմ մուծել, ոչ էլ՝ տան:/ Ո՞նց տանը նստեմ: Ո՞նց դուրս գամ փողոց…»:
Ի դեպ՝ դեպուտատների մասին. գրական երեկոյին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































