Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումը. Ինչու է կառավարական կայքէջն օգտագործվել ապօրինաբար

Հունիս 06,2013 17:20 Share

Հարգելի պարոն Սարգսյան,

Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում հրապարակվել է հայտարարություն հետևյալ վերնագրով` «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած հանցագործության մասին՝ իբրև ճշմարտության վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ` «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…», «կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները»: Մանրամասները՝ տե´ս` / https://syunik.gov.am/news/item/2013/06/05/hunisi1/ / :

Վերը նշված հրապարակումից հետո, ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»: Մանրամասները՝ տե´ս`/ https://www.a1plus.am/am/politics/2013/06/05/sona/:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ տրամադրել պատասխան պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է հետապնդում անօրինական նպատակ:
2. ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է շահագործվում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի, լիազորությունների չարաշահմամբ:
3. Եթե Դուք չեք վերը նշված հրապարակման նախաձեռնողը, ապա խնդրում եմ անցկացնել ծառայողական քննություն և հայտնել՝ ու՞մ նախաձեռնությամբ է նման հայտարարություն տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում:
4. Պատրաստվում ե՞ք վերացնել ապօրինությունը և միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ապօրինություն կատարողին կամ կատարողներին:
5. Պատրաստվում ե՞ք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից՝ նրանց գումարներով ֆինանսավորվող ՀՀ կառավարության կայք-էջը ապօրինի օգտագործելու համար:
Ի լրումն այս ամենի՝ խնդրում եմ անհապաղ վերացնել ապօրինի հրապարակումը:

Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930