Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը սահմանագոտում անասնագողությունների կապակցությամբ խորհուրդ է տալիս դիմել ոստիկանություն

Հունիս 08,2013 21:31

Հունիսի 2-ին  Տավուշի  մարզի Ոսկեվան գյուղում գողացել են  5 երեխաների հայր Գագիկ Սարուխանյանի 2 կովը, հորթը եւ խոզը: Այս ընտանիքն ապրում է  վթարային տանը, տունը գտնվում է Ադրբեջանի սահմանից 3 կմ հեռավորությամբ: 2012թ. սեպտեմբերի 2-ին Ոսկեվանի հարեւան, սահմանամերձ  Բաղանիս գյուղում գողացել են  Վահան Հակոբյանի կովը, 3 մոզին եւ Սաշիկ Մադաթյանի ձին: 2012թ. ապրիլի 1-ին Բաղանիսում գողացել են Գառնիկ Բայրամյանի կովը եւ մոզին: Այս բոլոր հանցագործությունները չբացահայտված են:  Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Ոսկեպարում  հարց ուղղեցինք  սահմանագոտու անասնագողությունների վերաբերյալ: Նախարարն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ոստիկանություն: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը սահմանամերձ տարածքում  պաշտպանական այնպիսի աշխատանքներ է  կատարել, որոնք  բացառում են գողացված անասուններն Ադրբեջանի տարածք անցկացնելը:

 

Այդ պահին  նախարարի կողքին գտնվող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանն ասաց, որ պատրաստ է հրաժարվել իր  ուսադիրներից,եթե պարզվի, որ 2013թ. հունիսի 2-ին գողացված անասուններն Ադրբեջան են տարվել: Սահմանագոտում կատարված եւ  չբացահայտված  անասնագողությունները սահմանամերձ   գյուղերի բնակիչների  մեջ հուսահատություն եւ Հայաստանից հեռանալու  տրամադրություններ են առաջացնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930