Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը ստախոսությամբ է զբաղվում». Ստյոպա Սաֆարյան

Հունիս 19,2013 22:26

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւի պնդումը, թե ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ պետությունների ղեկավարների` երեկ հրապարակած հայտարարությունում արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը, համարում է ստախոսություն: «Կամ լրատվամիջոցը պրոֆեսիոնալ չէ կամ էլ ադրբեջանական կողմը ստախոսությամբ է զբաղված: Հայտարարության մեջ ներառված չէ նման բան կամ չկա կից փաստաթուղթ: Նրանք պարզապես հայտարարությունը մեկնաբանել են այնպես, ինչպես իրենք են ուզել»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել էր. «Համանախագահ երկրների նախագահները շատ ճիշտ նշել են, որ ռազմական ուժի կիրառումը անկայունության եւ դիմակայության առաջացման պատճառ է դառնում: Դրա կանխման համար ադրբեջանական հողերը պետք է վերադարձվեն, եւ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Հայաստանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը, ինչի արդյունքն է ադրբեջանական հողերի օկուպացումը»:
Պարոն Սաֆարյանի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների նման մեթոդաբանական սխալին, ապատեղեկատվությանը չարձագանքելը իրավիճակն ավելի է բարդացնում. «Ադրբեջանում համակարծիք չեն Մեծ ութնյակի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարության հետ, որովհետեւ այդ հայտարարության մեջ մեղադրանքներ կային ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, որ նրանք փորձում են հակասական մեկնաբանել միջազգային իրավունքի սկզբունքները: Ադրբեջանը համարձակություն է ունեցել անմիջապես հաջորդ օրը հայտարարել, որ իր միակողմանի ելքի պատկերացումն անփոփոխ է եւ ինքը այդպես է պատկերացնում հակամարտության հանգուցալուծումը: Սա Ադրբեջանի կողմից հոխորտանք է՝ ինչ ուզում եք ասել, ես իմ ասելիքը ասելու եմ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930