Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթում տեղադրվում են ջրի նոր փականներ

Հուլիս 13,2013 16:21 Share

Հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչեւ հուլիսի 14-ը ժամը 06.00-ն «Երեւան Ջուր» ընկերությունը հայտարարել է Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարման դադարեցման մասին:

Ընկերությունը տեղեկացնում է, որ պատճառը՝ Շենգավիթում Բագրատունյաց եւ Եղիշե Թադեւոսյան փողոցների խաչմերուկում գտնվող խոշոր ջրաբաշխիչ հանգույցի վերակառուցման անհրաժեշտությունն է: Այնտեղ տեղադրված 400մմ տրամագծով 4 փականները վթարային են, որի պատճառով հնարավոր չէ ապահովել նշված տարածքների բաշխիչ ցանցի պահանջվող կառավարելիությունը, ինչը բացասաբար է անդրադառնում տեղի սպառողների ջրամատակարարման վրա: Մյուս կողմից՝ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս ասֆալտապատում է Բագրատունյաց փողոցը, եւ հարկ է այնտեղ արագորեն վերանորոգել ջրամատակարարման ցանցը, որպեսզի առաջիկա տարիներին տարածքը մնա բարեկարգ:

Ընկերության Արեւելք շահագործման տնօրինության Շենգավիթ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը նկատում է որ, ներկայումս վթարների դեպքում ստիպված են լինում ջրազրկել զգալի զանգվածներ, մինչդեռ դիտահորում նոր փականների տեղադրումից հետո ողջ տարածաշրջանը հստակ կբաժանվի առանձին գոտիների, ինչը թույլ կտա իրականացնել տեղային ջրանջատումներ:

Օգտվելով առիթից, տեղամասի մասնագետները հընթացս վերանորոգում են Շենգավիթում նկատված մի քանի ջրագծի վթարներ ու վերացնում կոյուղու խցանումներ:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել