Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզերը հարձակվում, խեղում են մարդկանց

Հուլիս 26,2013 20:12

Հուլիսի 26-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1940թ. ծնված մի տղամարդ,ում աջ ձեռքի բութ մատի երեք քառորդ մասը պոկված է  եղել: Խոզ մորթելու ժամանակ  կենդանին  կծել է տղամարդու մատը:  Բժշկական կենտրոնի վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասաց, որ իրենք մետաղյա շյուղերով ամրացրել են կտրված մատը, սակայն չգիտեն` այն կսերտաճի՞, թե` ոչ:

Հուլիսի 26-ին նույն բժշկական կենտրոնում  բուժզննում է անցել Ոսկեպար գյուղից մոտ 58 տարեկան մի տղամարդ, որի վրա 10 օր առաջ հարձակվել էր խոզամայրը: Տղամարդը, երբ շոյել է փոքր խոճկորներից մեկին,  խոզամայրը (մերուն) կատաղած հարձակվել է  նրա վրա, կծել ոտքի սրունքը, ջարդել կողոսկրը: Վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասաց, որ տղամարդու կողոսկրը դեռ չի բուժվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031