Լրահոս
Օրվա լրահոսը

50 միլիոն դրամ ոսկեղենի գողությունը բացահայտվել է

Հուլիս 30,2013 18:06

Գողության մեջ կասկածվողը ձերբակալվել է

 Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ  ոստիկանության Իջեւանի բաժնի կատարած լայնածավալ միջոցառումների շնորհիվ բացահայտվել  է Իջեւան համայնքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկեղենի  խանութից  2012թ.  դեկտեմբերի լույս 25-ի գիշերը  մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա եւ արծաթե   զարդերի  գողությունը: Ըստ  նախաքննության տվյալների՝ այն կատարել է 1981թ. ծնված Գ. Ս.-ն, ով ծննդով Բերդի տարածաշրջանից է, ունի Իջեւանի գրանցում , բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նա նախկինում Ռուսաստանում  դատապարտվել է: Գ. Ս.-ն  ձերբակալվել է ,կատարվում է  նախաքննություն:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031