Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև սեպտեմբերի 1-ը ավտոկայանատեղի տուրքի գծով վարչական տույժեր չեն կիրառվի

Օգոստոս 02,2013 18:39

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով, որ հուլիս և օգոստոս ամիսները հանդիսանում են ամառային հանգստի ակտիվ շրջան և, ըստ էության, հազարավոր երևանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ  վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև ս/թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:

Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որևէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել և որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Որոշվել է նաև նշված ժամանակահատվածում շարունակել ակտիվ և բազմակողմ իրազեկումը, որպեսզի տուրք վճարողները  լիովին տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև վճարումների մեխանիզմներին:

Հաշվի առնելով, որ, գործող օրենսդրության համաձայն, տուրքը սահմանվում և վճարվում է ընթացիկ տարվա համար և 2013 թվականի համար վճարված ցանկացած տուրք գործում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, խորհրդակցության շրջանակում քաղաքապետն անդրադարձել է նաև նշված խնդրին և հանձնարարել  է իրազեկել բնակչությանը մինչև տարեվերջ օգտվել ավտոկայանատեղի տուրքի առավելագույնը ամսական դրույքաչափից, իսկ արդեն տարեկան վճարում կատարած անձանց վերահաշվարկ կատարելու նպատակով՝ քաղաքապետարան դիմելու իրավունքի մասին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031