Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին ընթացող շրջայցի ժամանակ քննարկվո՞ւմ է Նարեկ Սարգսյանի նոր պաշտոնի հարցը

Օգոստոս 06,2013 13:25

«Այս պահին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի հետ շրջայցի է, իսկ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,-Aravot.am-ի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որը Tert.am-ին հայտնել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր այս պաշտոնը և կղեկավարի կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն, այսպես պատասխանեց Նարեկ Սարգսյանի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:

Շարունակելով՝ Ա. Եսայանը տեղեկացրեց. «Հուլիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի հետ կապված ցանկացած տեղեկատվության տիրապետում է կառավարությունը: Ինչ վերաբերում է Երևանի նոր գլխավոր ճարտարապետին, ապա այս պահի դրությամբ այդ պաշտոնը զբաղեցնում է Նարեկ Սարգսյանը: Այլ ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այս պահին ընթացող շրջայցի ժամանակ վարչապետի հետ քննարկվի նաև Ն. Սարգսյանի՝ նոր պաշտոն զբաղեցնելու հարցը, Երևանի գլխավոր ճարտարապետի մամուլի քարտուղարն այսպես արձագանքեց. «Չեմ կարող ասել, այդպիսի ինֆորմացիա չունեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031