Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան Արմինե Մկրտչյան. «Վճարովի կայանատեղերի հետ կապված, օրենսդրական ոլորտը կարգավորված չէ»

Օգոստոս 07,2013 15:38

Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և իրավաբան Արմինե Մկրտչյանը խոսեցին վճարովի կայանատեղերի հետ բարձրացրած աղմուկի և վարորդների իրավունքների պաշտպանության մասին:

Edvard Hovhannisyan«Գրեթե մեկ տարի է, ինչ վճարովի կայանատեղիների մասին օրենքը մտել է ուժի մեջ: Կիրառումը պետք է սկսեին նախանցած ամիս, բայց հետաձգեցին մեկ ամսով և հիմա էլ նորից մեկ ամսով հետաձգում են: Պատճառը կազմակերպչական հարցերի թերի լինելն է: Եվ, իրոք, կան հարցեր, որոնց մենք դեռ պատասխան չունենք: Ես զրուցել եմ «Փարկինգ Սիտի Սերվիս» կազմակերպության տնօրենի հետ. նրանք ընդունում են, որ բացթողումներ կան և կփորձեն օգոստոս ամսվա մեջ բոլոր հարցերը շտկեն, բայց թե ի՞նչ կլինի, դա հարց է»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Իրավաբան Արմինե Մկրտչյանը ներկայացրեց բացերը, որոնք վերաբերվում են ավտոկայանատեղերին: «Վարորդը կանգնում է ավտոկայանատեղում և չունի ո՛չ հեռախոս, ո՛չ ժամացույց, և չի կարող իմանալ՝ կայանել է 5,6, թե՝ 7 րոպե: Վարորդին ինչպե՞ս պետք է ապացուցել՝ նա կանգնել է 5 րոպե, թե՞ 4: Երկրորդը այն է, որ վարորդը վճարում է կայանատեղիների համար, բայց երաշխիք չունի, որ իր մեքենան կստանա այնպես, ինչպես հանձնել է, քանի որ մեքենայի համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Ընդամենը տարածքն է տեսահսկվում:Դա, միանշանակ վարորդների իրավունքների ոտնահարում է»:

Իրավաբանը, ի հակադրություն «Փարկինգ Սիտի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի երեկվա հայտարարության, որ տեղական տուրքի 70 տոկոսը մնում է ընկերությանը, ասաց. «Չկա օրենք, որ տեղական տուրքի 70 տոկոսը գնա որևէ մասնավոր ընկերության բյուջեին: Օրենսդրական ոլորտը, միանշանակ, կարգավորված չէ այս հարցում: Տեղական տուրքը երբեք չի կարող մասնավորեցվել»:

Վերջում իրավաբանը խոսեց նաև վճարովի կայանատեղերի դրական կողմի մասին: «Դրականը նա է, որ ցանկացած քաղաքացի կարող է հսկել իր գումարների մուտքերը»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031