Ոստիկանությունը առևանգել է Վահե Գևորգյանին, Վահագն Մինասյանին Գոռ Առաքելյանին, Սեւակ Մամյանին՝ չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում:
Ժամը 13.00-ի դրությամբ պետք է տեղի ունենար ակցիա՝ ընդդեմ վճարովի ավտոկանգառների, որի նպատակ էր ցույց տալ, որ մասնավոր ընկերությունը եթե կարող է սեփականաշնորհել փողոցները, ապա ինչու՞ չեն կարող նույնը անել քաղաքացիները:
Կանգառները փչելուց 15 րոպե անց ոստիկանությունը նոր արձագանքել է գործողության մասնակիցներին:
Այս մասին հեռախոսազրույցում տեղեկացրեց Սևակ Մամյանը: Խոսելու ընթացքում մոտ 2 րոպե Սևակը հարցերիս չէր կարողանում պատասխանել: Հետադարձ զանգով պարզ դարձավ, որ ոստիկանները առևանգեցին Սևակ Մամյանին նույնպես՝ չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում:
Չորս տղաները հիմա գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժանմունքում:
Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ


















































