Լրահոս
Օրվա լրահոսը

Deutsche Welle‎. «Իրանի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին վտանգված է»

Օգոստոս 09,2013 18:23

Թեհրանի հարավում Իրանի քրիստոնյաների ամենամեծ գերեզմանատունը, որտեղ նաև մեծ քանակությամբ հայեր են թաղված և որը միայն մի տարեց մահմեդական է հսկում, ցանկանում են ձեռք բերել գործարարները: Գրում է «Դոյթչ Վել» լրատվականը:

Սակայն տարածքը նրանց տրամադրելու քաղաքային իշխանությունների մերժումից հետո այն հայտնվել է անմխիթար վիճակում:

Դարվազեհ Դուլաբ թաղամասի գերեզմանատան պահակը պատմում է, որ անցած աշնանը գերեզմանաքարերի քանդման նշույլ անգամ չկար, սակայն այժմ ամեն անգամ ապշում է, երբ քանդված գերեզմանաքարեր է հայտնաբերում:

Գերեզմանատունը բաղկացած է 5 բաժիններից, որտեղ թաղված են տարբեր քրիստոնեական դավանանքի և ազգության ներկայացուցիչներ, այդ թվում՝  հայ կաթոլիկներ, հայ լուսավորչականներ, ուղղափառներ և Հռոմի կաթոլիկներ:

Սակայն իրանցիների մեծ մասը գերեզմանատունը նման բաժանումների չի ենթարկում, փոխարեննը «Դուլաբ»-ն անվանում է «Հայկական գերեզմանոց», չնայած, որ այնտեղ թաղված են նաև զգալի քանակությամբ եվրոպացիներ, ռուսներ և վրացիներ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031