Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտի սպառումը նվազել է, ալկոհոլինը` աճել

Օգոստոս 11,2013 15:17

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականի առաջին կեսին Հայաստանի բնակիչները 6.9 %-ով ավելի շատ ալկոհոլային խմիչք (օղի, կոնյակ, գինի, գարեջուր) են սպառել, քան 2012-ի նույն  հատվածում:

Սպառվել է 6,585 միլիոն լիտր օղի, 1,242 միլիոն լիտր կոնյակ, 1,946 միլիոն լիտր գինի եւ  6,84 միլիոն լիտր գարեջուր:

Նույն հատվածում հայաստանցիները սպառել են 81,637 միլիոն տուփ ծխախոտ, 2012-ի առաջին կեսին` 83, 269 միլիոն տուփ:

Նույն աղբյուրի համաձայն, Հայաստանից ապրանքներ արտահանվում են ԱՊՀ, Բուլղարիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Իտալիա, այլ երկրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031