Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Հայերին «շուն» անվանած աշխարհի չեմպիոնը որակազրկվել է 6 ամսով

Օգոստոս 11,2013 22:06

Թվիթերում հայերի դեմ ռասիստական արտահայտություններ գրած թուրք ըմբիշ Ռիզա Քայաալափին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) որակազրկել է վեց ամսով: Ասել է ՖԻԼԱ-ի նախագահ Նենադ Լալովիչը հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում, հայտնում է «Հյուրիեթ» թերթը:  

Քայաալափը հայերին եւ հույներին իր Թվիթերի էջում վիրավորել էր Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ՝ մոտ երկու ամիս առաջ:

«Ըրաունդ դը ռինգս» պարբերականը գրել էր, որ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը, ինչպես նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, Թվիթերի իր էջում գրել էր. «Սրանք հայ եւ հույն շներն են»՝ նկատի ունենալով զբոսյագու ցուցարարներին: «Հյուրիեթ»-ը գրում է, որ Քայաալափի գրառումը պարունակում էր նաեւ այսպիսի արտահայտություններ. «Դուք փողոցները հանձնում եք հայերին, դուք (…ծ) դիակապուտներ եք» եւ «(…մ) ձեզ, դավաճաններ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031