Կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց անող ուսանողները, որոնք ժամանակ էին տվել վարչապետին, որ այսօր, մինչեւ ժամը 12.30-ը իջնի եւ իրենց հետ հանդիպի, հակառակ դեպքում կտրուկ քայլերի կդիմեն, ժամանակը լրանալուց հետո որոշեցին գնալ ԿԳ նախարարության շենքի մոտ:Մինչ այդ նրանք քննարկում էին վարչապետի մեքենան շրջափակելու մասին, սակայն հետաձգեցին այդ որոշումը:

Կազմակերպիչներից մեկը՝ Հարություն Մկրտչյանը, բարձրախոսով հայտարարեց. «Պարոն վարչապետ, մինչ այս ես ինչ-որ տեղ գիտեի, որ դու կրթված, բավականաչափ մարդկային արժեքներ ունեցող անձ ես: Բայց այսօր՝ մեր տոնի օրը, դու ապացուցեցիր, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր իշխանավորի նման իշխանության՝ Բաղրամյան 26-ի կամակատարն ես: Երբեւէ դու չես պատրաստվում քո ժողովրդի համար որեւէ բան անել: Բայց համոզված եղեք, որ անելու ենք, ստիպելու ենք ձեզ, ոնց որ միշտ, անել այն ամենը, ինչ մենք ձեզ կասենք: Դուք ապօրինի եք, ձեր որոշումներն ապօրինի են: Մենք դուրս ենք եկել արդար պայքարի եւ պայքարելու ենք մինչեւ վերջ: Հեռացե՛ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Պարոնով և Դուք_ով խոսում են հարգարժան մարդկանց հետ: Ծայրահեղ դեպքում վերադասի: Գոնե մի անընդհատ ասեք պարոն վարչապետ, նա դրան արժանի չէ: Անձամբ իմ համար սովորական տղա է, անունը Տիգրան, ով հարգանքի արժանի չէ: Դրել ենք գործի, աշխատիր Տիգրան, ծառայիր ժողովրդին: Վաստակիր հարգանք, բարի համբավ: