Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ օդաչու. «Վաղը կառավարության անդամներն ինչո՞վ են փախնելու, որ թուրքն եկավ» (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 15:00

«Պետական առաջադրանք կատարելու ընթացքում օդաչուների առողջությունը վնասվել է եւ շատերը հաշմանդամ են դարձել: Մենք պահանջում ենք մեր առողջությանը պատճառած վնասի փոխհատուցումը, որը պետությունը չի վճարում` պատճառաբանելով, որ գանձարանը դատարկ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանը:

Այսօր նախագահական նստավայրի դիմաց հաշմանդամ օդաչուները հերթական անգամ բողոքի ցույց  էին անում: «2004 թվականից պայքարում ենք, բայց ոչ ոք մեզ վրա ուշադրություն չի դարձնում: Նախագահը մեզ բանի տեղ չի դնում, իսկ վարչապետն անգամ մի մարդու չի ուղարկում, որ մեզ հետ խոսի: Մեզ ասում են, որ գանձարանը դատարկ է: Եթե Հայաստանում կգտնվի մի պաշտոնյա, մի պատգամավոր կամ վարչապետ, որը աղքատ է, ապա մենք կհրաժարվենք մեր փողերից: Այդ մարդիկ ունեւոր չեն, նրանք հարուստ են»,- ասաց Դավիթ Դավթյանը:

Նախկին օդաչու  Դավիթ Դավթյանի խոսքերով` իրենց պայքարը սկսվել է այն ժամանակ, երբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական ավիաուղիները» կանխամտածված սնանկացման տարավ.
«Նա հայկական ավիաուղիների չվերթները 5 միլիոն դոլարով վաճառեց, երբ իրական գինը 250 միլիոն էր. Նույն սխալն էլ «Արմավիան» արեց: Փոխանակ աճուրդ կազմակերպեն, որ մի մեծահարուստ գնի այն եւ շարունակի զարգացնել, քանի որ բյուջեի 25%-ն  ավիացիան է կազմում, նրանք վաճառում են մի ինչ-որ պաշտոնյայի: Կարելի՞ է նման հիմնարկը վաճառել: Վաղը կառավարության անդամներն ինչո՞վ են փախնելու, որ թուրքն եկավ»:

Դավիթ Դավթյանը պատմեց, որ օդաչուները միշտ ամենաբարձր աշխատավարձն են ստացել եւ ամենաբարձր հարկերն են վճարել, որոնք հետո օրենքով պետք է իրենց վճարեին. «Ժամանակին վճարում էին փոխհատուցումը, սակայն այդ օրենքը հանեցին: Այժմ ոչ օրենք ունենք, ոչ դատարան: Ոչ մի բան չունենք: Միայն մի միապետ ունենք` Սերժ Սարգսյանը: Եթե նա ասաց լուծեք այս հարցը, ուրեմն կլուծվի, եթե չասաց` չի լուծվի»:

odachu 3 odachu odachu 1

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031