Լրահոս
Օրվա լրահոսը

Նորիկ Սարգսյանի փոխանցմամբ`ոստիկանությունն աշխատելու է հատուկ գրաֆիկով

Օգոստոս 30,2013 11:47

Այսօր ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթեւեկության միամսյակի եւ այդ ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվելիք աշխատանքների մասին:

«Անցյալ տարի առաջին անգամ ոստիկանապետի հանձնարարությամբ հայտարարվեց միամսյակ, ինչը տվեց ցանկալի արդյունք: Անցյալ տարի ճանապարհատրանսպորտային 29 պատահար եղավ, մեկ երեխա զոհվեց, բայց այդ թիվը կրճատվել է: 27 պատահարները եղել են դպրոցական ժամերից դուրս: Այս տարի նույնպես ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ աշխատանքները տեւելու են մեկ ամիս «Զգուշացեք երեխաներ են» նշանաբանով: Աշխատանքներն այդ ուղղությամբ սկսել էինք 15 օր առաջ, արդեն ամեն ինչ պատրաստ է, մենք հանդիպել ենք նաեւ դպրոցի տնօրենների հետ:

Միամսյակի ընթացքում ոստիկանությունն աշխատելու է հատուկ գրաֆիկով, առանց հանգստյան օրերի: Բոլոր դպրոցներին կցված են կարգախմբեր, որոնք չեն փոխվելու, որ շփվեն, ծանոթանան տվյալ դպրոցի երեխաների հետ: Երեխաների հետ կապված խնդիրը կարեւոր է, բայց դա միայն ոստիկանության խնդիրը չէ: Առաջարկել ենք մանկավարժներին նոր դպրոց հաճախող երեխաներին սովորեցնել ճանապարհատրանսպորտային կանոնները:

Կոչ ենք անում վարորդներին հատկապես դպրոցամերձ փողոցներով անցնելիս լինեն առավել զգոն, չգերազանցեն արագությունը, ղեկին լինեն սթափ: Կոչ ունեմ նաեւ երեխաներին, նրանք պետք է գիտակցեն, որ այս ամենը կազմակերպվում է իրենց անվտանգությունը ապահովելու նպատակով, եւ ճանապարհը անցնեն միայն թույլատրելի հատվածներով: Երթեւեկությունը չխոչընդոտելու համար, հատկապես առաջին դասարան հաճախող երեխաների հարազատները որոնք մի քանի ավտոմեքենայով գալիս են դպրոց, կոչ ենք անում խնդիրներ չառաջացնել»,- տեղեկացրեց Սարգսյանը, նշելով որ ուսումնասիրել են բոլոր դպրոցները, ճանապարհները կահավորել համապատասխան գծանշաններով:

Նախկինում անվտանգության երթեւեկության տասնօրյակ էր, որը բնականաբար քիչ էր, հետո դարձրեցին միամսյակ, ինչը ըստ Սարգսյանի եւս քիչ է, բավարար չէ, սակայն, ցավոք, չկան այնքան ոստիկանության աշխատակիցներ, որ կարողանան մշտապես այդ գրաֆիկով աշխատել դպրոցների տարածքներում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031