Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայկական խումբը Աղթամարի եկեղեցու մոտ ծրագրում է բողոքի ցույց անցկացնել

Օգոստոս 30,2013 22:49

Amerikayidzayn.com «Հայկական համայնքի դեմ պայքար մղող՝ «ASİMDER» անվանումը կրող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն ծրագրում է ծաղիկներ դնել Աղթամար կղզու եկեղեցու մոտ՝ հիշատակելով 1918 թվականին թուրքերի սպանությունները»:

Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն խմբավորման այս քայլը նպատակ է հետապնդում հակազդելու պատմական նույն եկեղեցում հայերի կողմից մկրտության անցկացվելիք արարողությանը:

Մկրտության արարողությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 8-ին
Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կայանալիք ամենամյա պատարագի ընթացքում:

«Հուրիեթ»-ը, վկայակոչելով Թուրքիայում հրապարակվող հայալեզու «Ակոս» պարբերականը, գրում է, թե Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության տնօրինության ղեկավար Մուզաֆեր Աքթուղի համաձայն, այս տարի ավելի շատ մարդ կայցելի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031