BBC-ն հաղորդում է, որ Վիետնամի իշխանությունը նոր կարգ է սահմանել համաձայն որի սոցկայքերում ու բլոգներում արգելվում է ոչ անձնական տեղեկություններ հրապարակելը: Օգտատերերը իրավունք չունեն լուրեր տեղադրել, քաղաքական հարցեր քննարկել:
Իրավապաշտպան կազմակերպությունները սուր քննադատության են ենթարկել Վիետնամի իշխանության նոր որոշումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: