Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթը ստորագրահավաք է նախաձեռնում

Սեպտեմբեր 08,2013 09:58

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության հայտարարությունը

 

«Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը, մտահոգված լինելով  Կոմիտաս 5-ում տեղի ունեցող ապօրինի շինարարությամբ, այսօր այցելել էր բնակիչներին` զորակցելու եւ աջակցելու նրանց իրենց արդարացի պահանջները բավարարելու համար : Կուսակցության նախագահ Անի Զախարյանը բնակիչների հետ ունեցած զրույցում ներկայացրեց նախապես մշակված ծրագիրը, որի հաջող իրականացումը կհանգեցնի բնակիչների պահանջների բավարարմանը: Ըստ դրա, որպես նախնական քայլ, նախատեսվում է հարակից 3 շենքերի բոլոր բնակիչների ստորագրահավաք, որը կպահանջի դադարեցնել ապօրինի շինարարությունը Կոմիտաս 5-ում: Ապա այդ նամակը  բնակիչների հետ միասին կուսակցության աջակցությամբ կհանձնվի Երեւանի Քաղաքապետարանի համապատասխան վարչությանը: Բնակիչները համագործակցության իրենց համաձայնությունը հայտնեցին եւ եկան պայմանավորվածության հաջորդ հանդիպման եւ հետագա քայլերի քննարկման շուրջ:

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ

Սեպտեմբերի 7, 2013»

Aravot.am-ը Հայաստանի էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացավ, այս կուսակցությունը գրանցվել է մոտ ամիսուկես ամիս առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30