Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դեռ չի վերսկսել «Բանդայի գործով» դատական նիստը:
Դատարան են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչները, որոնք կատարում են քննչական գործողություններ: Ինքնավնասման փորձ էր կատարել նաեւ ամբաստանյալ Սամվել Դավթյանը, եւ դատարանում են շտապօգնության բժիշկները:
Ի դեպ, այսօր սպասվում էր, որ սայլակով դատարան կբերվի ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, 21-ամյա ամբաստանյալը 3 անգամ ինսուլտ է տարել, սակայն նա դատարան բերվեց հենակով:
Դատարանի շենքից դուրս են հանվել ամբաստանյալների հարազատները:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ