Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածու. «Ժամանակը ցույց կտա քարոզարշավին կմասնակցե՞մ, թե՞ չէ»

Սեպտեմբեր 09,2013 19:07

Սեպտեմբերի 1-ից Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեկնարկել է պատգամավորի թեկնածուների քարոզարշավը: Պատգամավորի թեկնածու, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանից ճշտեցինք, թե չի՞ պատրաստվում նախընտրական քարոզարշավ անցկացնել, քանի որ արդեն մեկ շաբաթ է անցել քարոզարշավի մեկնարկից, բայց թեկնածուից դեռ ոչ մի նորություն չկա:

 

-Պարո՛ն Հովհաննիսյան, թեկնածուների քարոզչությունն արդեն մեկնարկել է, չե՞ք պատրաստվում  նախընտրական քարոզչություն անել:

-Ժամանակը ցույց կտա, կմասնակցե՞մ քարոզարշավին, թե՞ չէ: Վերջ ի վերջո պարտադիր չի քարոզչությունն հենց առաջին օրվանից սկսել, կարելի է վերջին 5 օրն ակտիվորեն քարոզչություն անել եւ մյուս օրերի բացը լրացնել: Բացի այդ  ինձ հարմար չի, այդքան ֆինանսական հնարավորություն չունեմ  երկար քարոզչություն անեմ: Ժողովուրդը ներկա պահին ընտրարշավի մեջ  չի էլ մտել:

 -Պարո՛ն Հովհաննիսյան, հետաքրքիր է նաեւ թե ինչո՞ւ եք առաջադրվել, եւ Ձեր ընտրվելու շանսերը ռեա՞լ եք համարում այս ընտրատարածքում:

-Ընդհանրապես այսօր ոչ մեկն իր շանսերը ռեալ չգիտի, մինչեւ չփորձես չես իմանա: Պետք է 100 տոկոսով իմանաս հաղթելու ես հետո՞ թեկնածություն դնես:

Շատերը Ձեզ միգուցե կապանցի Վահրամ Հովհաննիսյանին գիտեն, ճանաչում են, բայց որպես թեկնածուի՝ չեն ճանաչում:

– Երբ ժամանակը գա իրենք կիմանան, որ պատգամավորի թեկնածու Վահրամ Հովհաննիսյանը ես եմ: Ես ունեմ կենսագրություն: 1990-92թթ.-ին  մասնակցել մարտական գործողություններին: Եղել Փելա սարում, սահմանամերձ Ներքին Հանդ գյուղում, Գարեգին Նժդեհ մեդալի եմ արժանացել: Բացի այդ, իմ կարծիքով ով Կապանում ապրել է 1990-95 թթ. ինքն արդեն ազատամարտիկ է, պարտադիր չի մասնակցած լինի կռիվներին: Նաեւ 7 տարի դպրոցում եմ աշխատել՝ որպես փոխտնօրեն դաստիարակչական գծով, 3 տարի ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունում, 7 տարի մեր մարզում աշխատել եմ սոցապ նախարարության Սյունիքի մարզի տարածքային կենտրոնում՝ որպես գլխավոր մասնագետ, Սիսիանից-Մեղրի մոտ 600-700 գործատուների հետ առնչվել եմ, ճանաչում են ինձ: Ինձ ճանաչողները զանգում են  ու ասում, որ շատ ուրախ են, որ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը եւ իրենք միաձայն ինձ են ընտրելու:

-Լուրեր են շրջանառվում, որ դուք ձեւական թեկնածու եք, ինչ-որ մեկի կողմից դրած թեկնածու:

-Նման բան չկա, ասում են ասեն: Իմ եկամուտները մեծ չեն, բայց ես անձամբ իմ գրպանից 1 մլն դրամ ընտրագրավ եմ դրել: Ես մյուս թեկնածուների հետ ոչ մի կապ չունեմ՝ ո՛չ Սամվել Հայրապետյանի, ո՛չ Արմեն Կարապետյանի, բացի այն, որ համաքաղաքացիներ ենք:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30