Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանում հրավիրված դռնփակ նիստը, որի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է պարզաբանումներ ներկայացներ պատգամավորներին`Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումների մասին:
Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք որեւէ սպառիչ պատասխան չեն ստացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից:
«Ցավոք ՀՀ ԱԳ նախարարը չունի պատասխան: Քանի որ հանդիպումը փակ էր ես կարող եմ արձանագրել, որ Էդվարդ Նալբանդյանը որեւէ հարցի չի պատասխանել եւ բովանդակային որեւէ տեղեկատվություն, ըստ էության, չենք ստացել»,-ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆիկոլՓաշինյանը`շարունակելով. «Ցավոք, ես բովանդակության մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց ասում էր ամեն ինչ, բացի այն՝ ինչ որ կապ ուներ հարցի եւ նրա էության հետ»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Ես չստացա իմ հարցի պատասխանը, թե ի՞նչ է շահում Հայաստանը` տնտեսական մեկ ռեժիմը մեկ այլ ռեժիմով փոխարինելով:
Ազատ Դեմոկրատներ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավորԽաչատուրՔոքոբելյաննէլ նկատեց. «Քանի որ ժամանակը սահմանափակ էր, շատ հարցեր մնացին բաց: Մասնավորապես, ես շատ կուզենայի որ խոսվեր այսօր Ամերիկայի նախագահի կողմից այդ հայտնի նամակի մասին՝ կապված Ղարաբաղի հետ, կուզենայի որ խոսվեր իրավահավասարության մասին: Ինձ հետաքրքրող հարցերը չհնչեցվեցին, իսկ ես հնարավորություն չունեցա այդ հարցերը հնչեցնելու: Հույս ունեմ, որ առաջիկայում գրավոր, կամ ԱԺ ամբիոնը օգտագործելով կբարձրացնեմ այդ հարցերը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: