


Նրա խոսքով՝ կապ է ստեղծվում աշակերտների եւ բնության միջեւ, բնական երեւույթների իմացության հետ: Նրանք պետք է երկիր մոլորակը ընդունեն այնպես, ինչպես աճող օրգանիզմ: Նախընտրել են բարձր դասարանի աշակերտների հետ հանդիպում կազմակերպել, քանի որ վաղը նրանց առջեւ մասնագիտական կողմնորոշման հարց կդրվի.
«Մենք աշխույժ թանգարանային կյանքով ենք ապրում, կազմակերպում ենք խաղեր, հանդիպումներ, էքսկուրսիաներ: Թանգարանը ֆորմալ կրթական միջավայր է, ունենք հարուստ ցուցանմուշների բազա, հանրությանը մենք տալիս ենք գիտելիքներ երկրի մոլորակի եւ օգտակար հանածոների մասին, անմիջական հարցազրույցի մեջ մտնելով լսում ենք այցելուների կարծիքը»:
Միջոցառմանը ներկա էին դպրոցականներ Երեւանից եւ տարբեր մարզերից:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Պատանի գիտակներ» ինտելեկտուալ ակումբի անդամ Էլինա Գեղամյանի խոսքով՝ ինքնակրթության միջոցով երեխաների ու երիտասարդների զարգացումն է կարեւոր. «Մենք ցանկանում ենք համագործակցել թանգարանի հետ, իմ երկիրն ինձ համար մեծ նշանակություն ունի, սիրում եմ ճշտել, բացահայտել եւ զարգանալ: Պետք է լիովին ճանաչել սեփական երկիրդ, հայրենիքի դռները բաց են բոլորի առջեւ»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































