Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

Սեպտեմբեր 13,2013 22:25

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը և նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության հեռանկարներին և ուղղություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների շուրջ: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և պատրաստ է դիտարկել երկկողմ համագործակցության շուրջ մոտեցումներն ու մտքերը, որոնք ուղղված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

 

ՀՀ կառավարոթյուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30