Հայաստանցի 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում ընթացող ունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում առանց լուրջ դժվարության 1-ին մրցափուլում 8:0 բացահայտ առավելությամբ պարտության մատնեց ավստրիացի Ֆլորիան Մարշլին եւ 1/8 եզրափակչում ուժերը չափելու է իր վաղեմի ու սկզբունքային մրցակից ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































                        
         
         
         
                                
                                
                                