Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյանին 14 տարով չեն նստեցնի. ՀՀԿ-ն Սեդրակյան ազգանունով Մհեր էլ ունի

Սեպտեմբեր 25,2013 12:21 Share

Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը համոզմունք հայտնեց, որ Ուկրաինան եւ Վրաստանը ստորագրելու են ԵՄ Ասոցացման համաձայնագիրը եւ այդ ուղին են բռնելու. «400 ապրանքատեսակի վրա Վրաստանը ստացել է արդեն մաքսային արտոնություն: Դա այն կաշառքն է, որ ՌԴ-ն տվել է իրենց: Խոսում ենք Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի ծանր վիճակի մասին: Մենք հասնում ենք ԵՄ հիմնական սկզբունքին՝ ով աշխատում է, նա ուտում է: Այն պետությունը, որը արդյունավետ տնօրինում է իր էկոնոմիկան, նա տնօրինում է առյուծի բաժին: Գիտե՞ք հունական սկանդալն ինչու պայթեց, որովհետեւ նստած էր ԵՄ-ի դոտացիայի վրա: Հետո պարզվեց, որ լիքը հույն պաշտոնյաներ ունեին իրենց հաշիվների վրա լիքը անաշխատ գումարներ: ԵՄ-ն պարտադրում է, որ ծպտյալ հաշիվները բացահայտվեն, տնտեսությունն արդյունավետ աշխատի: Իսկ ՌԴ-ն նման խնդիր չի դնում»:

Artak Davtyan

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի դիտարկմամբ՝ բոլոր հարցերը ածանցյալ են մեր անվտանգության հարցերին:

Անդրադառնալով էպոսագետ Վարդան Սեդրակյանի դատավարությանը՝ Անուշ Սեդրակյանը զգուշացավ գնահատական տալ՝ ասելով, որ իմ ազգանունն էլ է Սեդրակյան, կարող է հրահանգ կա բոլոր Սեդրակյաններին 14 տարով նստեցնելու. «Չեմ կարծում, որ հնարավոր էր այդքան խիստ պատիժ սահմանել՝ դրա տակ չունենալով հիմքեր»:

Արտակ Դավթյանը հանգստացրեց Անուշ Սեդրակյանին, որ սեդրակյաններին բան չի պատահի. «Մհերն էլ է Սեդրակյան, ձեր մտավախությունները ես ցրում եմ, հանգիստ եղեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Երևի ծնոտ պոկողը էս հհկ-ականի համար կարևորագույն սրբություն է, որով էլ հանգստացնում է Անուշ Սեդրակյանին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30