
16.40-ի դրությամբ հազիվ 10 ակտիվիստներ էին հավաքվել քաղաքապետարանի դիմաց։
Քաղաքացիական նախաձեռնության այս ակցիայի կոչին միացել է «Հասարակական պաշտպաններ միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը։ Aravot.am-ի հարցին, թե արդյոք մասնակցելո՞ւ է նիստին, պրն Գրիգորյանն ասաց. «Մենք սկզբում ուզում էինք մասնակցել նիստին, սակայն հասկացանք, որ քաղաքապետարանի այս նիստը պարզապես իմիտացիա է եւ որոշեցինք միանալ քաղաքացիական ակցիային։ Առհասարակ հանձնաժողովի ստեղծման նպատակը շատ անհասկանալի է: Անհասկանալի է, թե ինչ պիտի անի հանձնաժողովը։ Քաղաքապետարանը ինչ-որ քաղաքական խաղեր է տալիս, ինքն էլ չի հասկանում՝ ինչ, ինչ ասում են՝ անում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ



















































