Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը խոստանում է հրապարակային լինել

Սեպտեմբեր 30,2013 17:03

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց` եթե ԱԺ-ն իրեն հաստատի այդ պաշտոնում, ինքն ինչպե՞ս է նայում այն հարցին, որ գլխավոր դատախազը ամենամյա հաշվետվություններ ներկայացնի ԱԺ-ին ու նախագահին:

Նկատենք, որ ԱԺ կանոնակարգն այդ հարցում հստակություն չի սահմանում եւ ԱԺ նախագահն այսօր ինքն էլ դժգոհեց` նկատելով, որ իր նախագահության տարիներին դատախազն այդ անհստակության պատճառով հաշվետվություն չի ներկայացրել խորհրդարանին:

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ ինքը դեմ չէ խորհրդարանին հաշվետվություն ներկայացնել: Ավելին` ասաց, որ կողջունի, եթե նման օրենսդրական փոփոխություն արվի:

Այնուհետեւ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը` հղում անելով Գեւորգ Կոստանյանի ելույթի` արդարադատության թափանցիկությանը վերաբերող հատվածին` նկատեց. «Միգուցե Ձեզ համար արդար որոշումներ կայացնեք եւ հպարտ-հպարտ գնաք տուն, բայց մենք չենք հավատում ՀՀ-ում արդարադատությանը»: Պատգամավորը հետաքրքրվեց`ունե՞ք հստակ մտադրություններ, մտահղացումներ, որ ոչ միայն դուք հավատաք ձեր արդարադատությանը, այլ հանրային ընկալում լինի:

Ի պատասխան՝ Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ որոշումը կարող է շատ հիմնավորված լինել, բայց հասարակական ընկալումը այլ լինել: «Այս տեսակետից, զինդատախազի պաշտոնում պաշտոնավարելիս, բավարար փորձ ունեցել եմ, փորձել եմ առավելագույնս հրապարակայանացնել եւ մատչելի դարձնել հարցը»,- ասաց նա`բերելով զինված ուժերում մահվան դեպքերի կապակցությամբ հանձնաժողովի ստեղծման օրինակը: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ դա արվել էր մեկ նպատակով, որպեսզի հասարակությունն ինքը հնարավորություն ունենա յուրաքանչյուր գործի վերաբերյալ մատչելիություն ունենալ, գնահատել, թե ո՞ր գործով եւ ի՞նչ խնդիրներ կան, ինչպե՞ս կարելի է այդ խնդիրներին լուծում տալ: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ նման նախաձեռնությունները շարունակվելու են, եւ ինքը հրապարակային է գործելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30