Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը դեմ են քվեարկել, բայց «կողմ» է ստացվել

Հոկտեմբեր 01,2013 16:38

Ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Ժառանգության» պատգամավորները, որոնք այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությանը , հերթով հայտարարեցին լրագրողներին, որ իրենք դեմ են քվեարկել: Այդ մասին արդեն իսկ ասել են Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը:

Թեւան Պողոսյանը չի մասնակցել քվեարկությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ քվեարկել է իր սկզբունքներին չդավաճանելով, իսկ Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը, ըստ Արամ Մանուկյանի, անվավեր է ճանաչվել` «ինքը սխալմամբ պտիչկա է դրել»:

«Ես շփոթված եմ, չեմ հասկանում ինչպես է, որ ութ հոգի դեմ է քվեարկել, բայց ընդամենը երեք դեմ է եղել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031