ilur.am. Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Քիչ անց այնտեղ նախատեսվում է Սարգսյանի ելույթը: Սարգսյանի ժամանումից առաջ ԵԽԽՎ շենքի մոտ արտակարգ ու աննախադեպ իրավիճակ է գրանցվել: Քիչ առաջ խորհրդարան մուտք գործող պատգամավորները նկատել են, որ շենքը ուղղակի պատված է ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Մեր տեղեկություններով, երբ եվրոպացի պատգամավորները միմյանցից հետաքրքրվել են, թե ինչու են այդտեղ հայտնվել այդքան շատ ոստիկաններ, նրանց տեղեկացրել են, որ ոստիկանները բերվել են Հայաստանի «նախագահի» խնդրանքով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: