Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումները ԵՄ ուշադրության կենտրոնում են

Հոկտեմբեր 10,2013 17:34 Share

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հոկտեմբերի 10-ին ընդունեց ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Փիթեր Քորզբիին և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Ինա Յակուլովային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման բարեփոխումներին և ծրագրերին, դրանց շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: 

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը վերահաստատեց համակարգը եվրոպական չափանիշների և արժեքների հենքի վրա բարեփոխելու Խորհրդի ցանկությունը` նշելով, որ ներկայումս ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում նախատեսվում օրենսդրական մի քանի փոփոխությունները, որոնց նպատակն է հնարավորինս ներդաշնակեցնել քաղաքացիական ծառայողների արդյունավետության, աշխատանքի գնահատման և վերապատրաստման գործընթացները, ուղղված են լինելու դրան: Նա կարևորեց ԵՄ <<Սիգմա>> ծրագրի հետ քննարկվող, ՀՀ ՔԾ Խորհրդի կողմից մշակված` համակարգի բարեփոխումների քաղաքականության փաստաթղթի հիման վրա զարգացման ռազմավարության ընդունման և դրանում ԵՄ-ի աջակցության անհրաժեշտությունը:
Պարոն Քորզբին նշեց, որ հանրային կառավարման բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել առանց արդյունավետ քաղաքացիական ծառայության համակարգի: Առաջարկ արվեց իրականացնել քաղաքացիական ծառայության կարիքների ընդգրկուն գնահատում` վեր հանելու համար հիմնական ռիսկերը, առաջնահերթությունները և ԵՄ-ի ուշադրությանը ներկայացված <”Քաղաքականության փաստաթղթի” հիման վրա հստակեցնել ԵՄ-ի մեթոդաբանական ու խորհրդատվական աջակցության շրջանակները: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկումներն աշխատանքային կարգով շարունակելու, ավելի առարկայական և կոնկրետ դարձնելու շուրջ:

Գոռ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031