Լրահոս
Օրվա լրահոսը

Մայք Թայսոն-Էվանդեր Հոլիֆիլդ երրորդ հանդիպում Մոսկվայո՞ւմ

Նոյեմբեր 02,2013 20:40

Գերծանր քաշային երկու լեգենդար բռնցքամարտիկներ Էվանդեր Հոլիֆիլդն ու Մայք Թայսոնը, հնարավոր է, ռինգում կրկին հանդիպեն: Նրանք վերջերս հյուր են եղել ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգին եւ այդ մասին լրջորեն խոսել:

Ընդորում, ամենայն հավանականությամբ, նրանց երրորդ դիմակայությունը կարող է կազմակերպել Մոսկվան: Ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, դրանից հետո Հոլիֆիլդի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆալովիչը հանդիպել է Ռուսաստանի ամենահեղինակավոր մենեջերներից մեկի՝ Վլադիմիր Խրյունովի հետ:

Հոլիֆիլդն ու Թայսոնը ռինգում հանդիպել են երկու անգամ: 1996 թվականին 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Հոլիֆիլդը, իսկ հաջորդ տարի կայացած ռևանշ մրցամարտում Թայսոնը որակազրկվել ՝ մրցակցի ականջը խածելու համար:  

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930