«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի և Արարատյան փողոցների, Ներքին Չարբախ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ


















































 
                        
 
                                    
                                    
                                   