hetq.am-ի հարցազրույցը դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ
Այժմ ի՞նչ կարգավիճակում է Վարդան Պետրոսյանը:

– Իսկ Վարդան Պետրոսյանը խոչընդոտե՟լ է քննությանը:
Կարդացեք նաև
-Վարդան Պետրոսյանը ինքնուրույն չի կարող շարժվել, ի՞նչ խոչընդոտելու մասին է խոսքը: Պարզապես նա հայտնել է, որ իր առողջական վիճակը ներկայումս թույլ չի տալիս մասնակցել երկարատև քննչական գործողությանը, նա ցանկանում է ցուցմունք տալ փաստաբանի ներկայությամբ և մանրամասն կներկայացնի, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Քննիչից խնդրել է ընդամենը սպասել մեկ շաբաթ մինչև ապաքինվի: Ցավոք, նախաքննական մարմինը չի սպասել, այլ խախտելով օրենքը՝ որոշում է կայացրել նրան ձերբակալելու մասին:
– Կա՞ ձերբակալման որոշման բողոքարկման մեխանիզմ:
– Այո՛, ձերբակալման որոշմանը ծանոթանալուց հետո նախաքննական մարմնին հանձնել եմ գրավոր բողոք, որը 24 ժամվա ընթացքում պետք է հանձնվի Կոտայքի մարզի դատախազին: Ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ է փոխվել դեպքի օրվանից մինչև Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում ընդունելու օրը, եթե ինչպես դեպքի օրը, այնպես էլ այսօր չկա դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ Վարդան Պետրոսյանը թո՞ւյլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, թե՞ ոչ: Այսինքն, ակնհայտ է, որ ո’չ երեկ, ո’չ առաջին օրը որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը հիմք հանդիսանար Վարդան Պետրոսյանին ձերբակալելու: Ի դեպ նշեմ, որ դատաավտոտեխնիկական փարձաքննություն նշանակելու համար քննիչը պետք է հարցաքններ երկու կողմերին` Վարդան Պետրոսյանին և «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց, նոր միայն նշանակեր դատաավտոտեխնիկական փորձաքննություն, հակառակ դեպքում՝ նախաքննությունը կլինի միակողմանի, ինչը ևս օրենքի խախտում է:
Զարուհի Մեջլումյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում


















































