Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը միջնորդեց Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Նոյեմբեր 11,2013 15:15 Share

«Փաստինֆո». Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ գործով այսօր մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել  15 տարվա ազատազրկման:     Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրողը նախաքննության ու դատաքննության ապացույցներով հիմնավորված համարեց Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի` Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ  նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:    Մեղադրողը հիմնավորված համարեց նաև ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու ու մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը. փամփուշտները հայտնաբերվել էին 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` Սեբաստիա փողոցում. արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:   Ըստ մեղադրողի` Ստեփան Հակոբյանի մեղադրանքը հիմնավորվում է վկաներ Ահարոն Հակոբյանի ու Արամայիս Սեդրակյանի նախաքննական ցուցմունքներով: Նրանք դատարանում հրաժարվել էին այդ ցուցմունքներից և հայտնել, որ դրանք իրենց նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման հետևանք են: Մեղադրող կողմը անարժանահավատ է համարում  դատաքննական  ցուցմունքները, որոնք նպատակ ունեն ամբաստանյալին ազատել պատասխանատվությունից: Նրանց այս հայտարարությունները հերքվել են Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ քրեական գործի հարուցումը մերժվել՝ հանցադեպի բացակայության հիմքով: Մեղադրանքն, ըստ Արմեն Մարուխյանի, հիմնավորվել է նաև պաշտպանության ներքո գտնվող վկաներ Արամ Արամյանի ու Գրիգոր Գրիգորյանի, ինչպես նաև բուն սպանության գործով դատապարտյալներ Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի ցուցմունքներով` սպանության գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930