Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Քաղաքական, պետական գործիչներից ոմանց ստիպված էինք մերժել» (ֆոտոշարք)

Նոյեմբեր 16,2013 19:54

OԵրիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային օրվա առիթով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր «Դինամո» մարզադահլիճում ֆուտբոլային հանդիպում կայացավ «Երիտասարդ քաղաքական, պետական գործիչների» եւ «Ուսանողներ» թիմերի միջեւ: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:OLYMPUS DIGITAL CAMERAO

Հանդիպումից առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը լրագրողներին ասաց. «Տոների առիթով այս տարի որոշեցինք անպայման մարզական միջոցառում կազմակերպել, որին մեր երիտասարդ պաշտոնյաներն արձագանքեցին միանգամից: Սա սպորտի եւ առողջ ապրելակերպի խրախուսման ձեւ է, որով այսօրվա երիտասարդությանը ցույց ենք տալիս, որ անպայման պետք է զբաղվել սպորտով, ապրել առողջ, որպեսզի կարողանան թե գիտելիքները հեշտ յուրացնել, թե հետագայում այդ գիտելիքները կարողանան օգտագործել մեր պետության ու երկրի զարգացման համար»: Հարցին, թե դժվար չէր պաշտոնյաներին համոզելը, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Համոզելու խնդիր չի եղել: Ընդհակառակը, խաղալու ցանկություն ունեցողներն այնքան շատ էին, որ ստիպված էինք  ոմանց մերժել»:  

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930