Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենքը» սկսել է տրանսվեստիտների դեմ պայքարը

Նոյեմբեր 27,2013 13:13 Share

 

Այսօր «Հենարան» ակումբում «Մենք» երիտասարդական կազմակերպության համանախագահ Սեւան Աղաջանյանը, խոսելով իրենց նախաձեռնության մասին, հայտարարեց, որ նախաձեռնել են շարժում, ինչի միջոցով կփորձեն պայքարել Կիրովի անվան այգում գիշերը մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվեստիտների դեմ:

Սեւան Աղաջանյանը ահազանգեց, որ պաշտոնատար անձինք, որոնց անունները չնշեց,  ու այգու  տրանվեստիտները սպառնացել են իրեն. «Ասացին կջարդեն ոտքերս, կվտարեն այս երկրից, ասել են՝ ընենց կանենք Հայաստանից կփախնես»: Նրանցից մեկն էլ հայտարարել է, որ գեյ շքերթ է կազմակերպելու:

Սեւան Աղաջանյանի խոսքով՝ եթե գեյ-շքերթ կազմակերպվի, բնականաբար, բախումներ կլինեն, ինչի հետ կապված էլ տրանսվեստիտն ասել է, որ կդիմի ոստիկանություն ու կասի, թե մեղավորը Սեւանն է, ու այդ ամենը ինքն է  հրահրել:

Տեսանյութը`Henaran.am-ի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930