Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը` ամբաստանյալի աթոռին. «Փաստինֆո»

Նոյեմբեր 28,2013 21:29

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ թիվ 27 դպրոցի տնօրենի լիազորությունները դադարացվել են՝ չարաշահումների կապակցությամբ: Այսօր «Փաստինֆոն» հայտնեց, որ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` մեղադրվելով մաթեմատիկայի ուսուցչի, հավաքարարի, պահակի, գործավարի աշխատավարձերը յուրացնելու մեջ:

Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ 3 ամիս ժամկետով մաթեմատիկայի ուսուցիչ աշխատելու համար դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2011թ. դեկտեմբերի 1-ին Հայկ Սիմոնյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն սահմանված ժամկետը լրանալուց հետո  աշխատանքային պայմանագիրը չի լուծել և, բացի այդ, քաջատեղյակ լինելով, որ ուսուցիչն իր պարտականությունները պատշաճ չի կատարում՝ արդեն իսկ կնքված աշխատանքային պայմանագրում կեղծման եղանակով պայմանագրի ժամկետը դարձրել է 6 ամիս, իսկ ուսուցչի անվամբ դուրս գրված ընդհանուր 542.300 ՀՀ դրամ աշխատավարձը անձամբ յուրացրել:

 

Նախաքննական մարմնի նկարագրած մեկ այլ դրվագի համաձայն՝ Սարգսյանն  աշխատանքային պայմանագիր է կնքել Մարինե Բաղդասարյանի հետ, նրան ներառել 2011-2012թթ. հաստիքացուցակում՝ որպես հավաքարար, և յուրացրել նրա անվամբ դուրս գրված 557.000 դրամը:

 

Հաջորդ աշխատանքային պայմանագրով էլ Սիրանուշ Հարությունյանն է որպես գիշերային պահակ ընդունվել, այնուհետև՝ աշխատանքային պայմանագրերով որպես հավաքարար ներառվել  2011-2012թթ., 2012-2013թթ. հաստիքացուցակներում: Այս դեպքում էլ  յուրացված գումարը կազմում է 865.000 դրամ:

 

Տնօրենի հաջորդ քայլն էլ եղել է որդու կնոջը՝ Սյուզաննա Քոչարյանին, աշխատանքով ապահովելը. վերջինիս ձեւակերպել է որպես գործավար և իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելով՝ տնօրենի հարսն ստացել է 252.133 դրամ աշխատավարձ:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930